Զորամասում այսօր մահացած զինծառայողը Շիրակի մարզից էր․ նոր մանրամասներ

Այսօր մահացած զինծառայող Աղասի Դալլաքյանը

Արդեն հայտնել էինք, որ սահմանին կրկին զոհ ունք:

Ժամկետային զինծառայողին սպանված հայտնաբերել են այսօր առավոտյան ` Սյունիքի զորամասերից մեկում։

ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ հոկտեմբերի 13-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Աղասի Սերոժի Դալլաքյանի դին՝ հրազենային վնասվածքով:

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակից ընկերներին: