«Չենք պատկերացնում՝ ոնց կարար նման բան լիներ, ամբողջ գյուղը շոկի մեջ է»․ այսօր մահացած Աղասի Դալլաքյանը մի քանի ամսվա ծառայող էր

Bavnews.am-ի տեղեկություններով՝ այսօր մահացած զինծառայողը՝ Աղասի Դալլաքյանը Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի Բասեն գյուղից էր։

Համագյուղացիներից մեզ հետ զրույցում նշում էին, որ խելացի, շատ ուժով տղա էր։ «Չենք պատկերացնում ոնց կարար նման բան լիներ, ամբողջ գյուղը շոկի մեջ է, իրա պես մի համեստ եղբայր էլ ունի, հայրն էլ մեկնել է արտագնա աշխատանքի Ռուսաստան, մայրն էլ գրադարանավարուհի է աշխատում դպրոցում»,-նշեցին հարևանները։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 13-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Աղասի Սերոժի Դալլաքյանի դին՝ հրազենային վնասվածքով:

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: