Արցախցի Էրիկ Առուստամյանը հաղթել է թուրք մարզիկին

Արցախցի բռնցքամարտիկ Էրիկ Առուստամյանն աշխարհի երիտասարդական առաջնությունում հաղթել է թուրք մարզիկին։

57 կգ քաշային Էրիկ Առստամյանը Չեռնոգորիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության քառորդ եզրափակիչ է դուրս եկել` տեխնիկական նոկաուտով պարտության մատնելով թուրք Չաղրի Ֆիդանին։

Առուստամյանի հաջորդ մրցակիցը հոկտեմբերի 30-ին կլինի ադրբեջանցի Թաղի Նասիբովը։