Ես միշտ կարծել եմ, թե հավի արգանակը ամենապարզ բանն է, որ կարելի է պատրաստել, և անգամ մեծ ցանկության դեպքում սխալվել չի ստացվի:
Սակայն պարզվում է, որ շատ բան սխալ եմ արել, քանի որ թռչնամսից արգանակ պատրաստելիս առաջին ջուրը, որը սկսել է եռալ, պետք է թափել:
Ինչը այն չէ առաջին արգանակի հետ և ինչու չարժե օգտագործել այն
Հավի էկոլոգիապես մաքուր լինելը կասկածելի հարց է: Արտադրողները չեն նշում, թե ինչպես են պահել հավերին, ինչով կերակրել:
Հակաբիոտիկներն ու այլ քիմիկատները կարող եք հանել մսից՝ այն նախապես աղաջի մեջ դնելով: Մի քանի ժամում քիմիական նյութերի մեծ մասը դուրս կգա, իսկ մթերքը կդառնա ավելի անվտանգ:
Նույն սկզբունքն էլ գործում է առաջին արգանակի դեպքում, միայն թե այս անգամ ավելի քիչ ժամանակ է պահանջվում:
Հավը դրեք կաթսայի մեջ, ջուր լցրեք ու ուղարկեք գազօջախին: Երբ ջուրը սկսի եռալ, սպասեք 5 րոպե, հանեք հավը, ջուրը թափեք: Փրփուրը ընթացքում կարող եք չհանել:
Հավը նորից դրեք կաթսայի մեջ, ջուր լցրեք ու նորից ուղարկեք եփվելու: Յուղի հիմնական մասը գնում է առաջին եռման ժամանակ, ու դրա հաշվին ապուրը ստացվում է թեթև ու բաց երանգով: