Տեսեք, թե ինչ կարող է անել Եղերդակը, եթե այն խմեք ամեն օր: Մարդկանց 90%-ը չգիտի

Հայկական տարանուններն են.
եղերդուկհյուղերդակճարճատհնդիպեճառճռտուկհեղերդակճարճատուկ:

Եղերդակը պատկանում է բարդածաղկավորների ընտանիքին, բազմամյա բույս է: Ցողունը ուղղաձիգ է, վերնամասում ճյուղավորված: Ծաղիկները կապտավուն են կամ սպիտակ: Պտուղները հասունանում են օգոստոս- հոկտեմբեր ամիսներին: Եղերդակը բազմանում է սերմերով, արմատները հյութալի են, հաստ և դառնահամ:Աճում է առվի ափերին, ճանապարհի եզրերին, հանդիպում է նաև անտառներում: Տարածված է Հայաստանում, Ուկրաինայում, Բելոռուսում, Կովկասում: Հայաստանում նրան անվանում են մեղրատու բույս: Օգտագործվում է որպես ուտելի մթերք, այն տապակում են, պատրաստում են աղցաններ: Բուժիչ է բույսն ամբողջությամբ  և արմատները: Եղերդակի արմատները պարունակում են խոլին, լակտուցին, պեկտին, գլիկոզիդներ, շաքար, դաբաղող, տտպող նյութեր, C և B խմբի վիտամիններ, կարոտին, ինուլին, խեժեր, թթուներ և այլն: Տերևներում պարունակվում են, բացի թվարկված նյութերից, նաև հանքային նյութեր, կալիումի և կալցիումի աղեր, մանգանի, երկաթի, ֆոսֆորի աղեր: Եղերդակն օժտված է օրգանիզմի գերզգայնությունը հանող, հակաբորբոքային, հակամանրէային, լեղամուղ հատկություններով, բարձրացնում է հյութազատումը, լավացնում ախորժակը: Ունի նաև ցավերը մեղմացնող հատկություն: Կանոնավորում է նյութափոխանակությունը: