StarNews-ը առանձնացրել և ներկայացնում է շոուբիզնեսյան օրվա ամենահետաքրքիր և ուշագրավ իրադարձությունները։
ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգչուհի Արմինկան հետևորդների հետ հարցուպատասխան էր կազմակերպել՝ հայտնելով, որ կրկին վերադարձել է աշխատանքային բուռն գործունեությանը։
Արտաշ Ասատրյանի կրտսեր որդին էլ մեկնել է ԱՄՆ ու նրան այնտեղ հյուրընկալել է նաև երջանկահիշատակ Սեդրակ Ասատրյանի հարսը՝ Աննան, ով փոքրիկ Արամի հետ ջերմ հրապարակում էր արել։
Դերասանուհի, հաղորդավարուհի Դիանա Մալենկոն էլ հերթական անգամ հանդես էր եկել համարձակ կերպարով՝ ինստագրամյան իր էջում հրապարակելով լողազգեստով լուսանկար։
Հաղորդավարուհի Մանե Գրիգորյանը դստեր՝ Կայայի մասնակցությամբ էր հոլովակ հրապարակել ու տեղեկացրել, որ դուստրը բալետի է հաճախում։
Տևական դադարից հետո էլ նոր լուսանկարներով էին հանդես եկել դերասան Էդգար Իգիթյանն ու կինը՝ Լուսինեն։ Ի դեպ՝ հրապարակումներում, կարծես թե, նշմարվում էր Լուսինեի կլորիկացած փորիկը։
Մահացել է ամերիկացի դերասան և սիթքոմի աստղ Բոբ Նյուհարթը։ Նա 94 տարեկան էր։ Նրա ներկայացուցիչ Ջերի Դիգնիի խոսքով՝ դերասանը մահացել է տանը՝ Լոս Անջելեսում՝ մի շարք կարճատև հիվանդություններից հետո։