Տաս տարի առաջ կուրացած ծեր տատիկիս բերեցի իմ տուն․․․
Հիմա նա այլևս ողջ չէ, բայց մի բան կա, որ ուզում եմ անպայման ասել։
Տատիկս այդ պահին 90 տարեկան էր։ Ձեռքերը թուլացել էին, չորացել։ Իսկ նա այդ ձեռքերով ողջ կյանքը հող է փորել, մշակել,կով կթել, լվացք արել, սնունդ պատրաստել․․․ Իսկ հիմա նրա մատները չորացած ու բարակ էին, կարծես թռչնակի ձեռքեր լինեին։
Նա ամբողջ օրը նստում էր ու մատներով քաշքշում իր գլխաշորը։Չտեսնող աչքերից պարբերաբար արցունքներ էին գալիս։ Թվում էր, թե ավելի լավ տեղ ենք բերել նրան․ սանհանգույցը տան մեջ,փափուկ բազմոց, տաք անկյուն, հատուկ փոքր սեղանիկ,․․․
Նրա տունն ու կենդանիներին վաճառել էինք, որ այլևս չկարողանա գյուղ վերադառնալ։
Ինչպե՞ս պիտի կույր տատիկս միայնակ ապրեր․․․Երբեք թույլ չէի տա նման բան։Տատիկս ամբողջ կյանքն աշխատել է, իսկ հիմա արդեն կարող է նստել բազմոցին ու հանգստանալ։Բայց անգամ այս տարիքում նա չէր կարողանում անգործ մնալ, նա ուղղակի ուժասպառ էր լինում առանց գործ անելու։
Ու սկսեց տեղի ունենալ հետևյալը․ տատիկս որոշեց, որ ափսեներն ամեն օր պիտի ինքը լվանա։ Նա շոշափելով լվանում էր սպասքեղ ենը ու հանգիստ խղճով պառկում։
Ինքներդ էլ հասկանու՞մ եք չէ, թե կույր ծեր տատիկի մոտ ինչպես էր ստացվում աման լվանալ։ Ես ամեն օր վերադառնում էի աշխատանքից ու նրանից թաքուն կրկնակի լվանում ամբողջը։
Տատիկս էլ գոհ ու ուրախ էր, կարծում էր, թե օգնում է ինձ, ու ամեն երեկո խնդրում էր չլվանալ, որ վաղը ինքը գործ ունենա։ Ափսեները կեղտոտ էին, հատակն ու պատերը նույնպես, բայց ես լռում էի։ Հոգնած վիճակում թաքուն մաքրում էի ամեն ինչ, բայց շնորհակալությ ուն էի հայտնում տատիկիս։
Նրա համար այնքան կարևոր էր չլինել ձրիակեր։ Անընդհատ հարցնում էր, թե որտեղ է փոշոտ, ինչ է պետք դասավորել, արդյո՞ք նորից ափսեներ չեն կուտակվել լվացարանի մեջ։
Նա մեզ հետ ապրեց ուղիղ 6 տարի։Զղջում եմ արդյո՞ք, որ նրան բերեցի իմ տուն, մի քանի տարի համբերատար լռեցի, միայն թե իրեն լավ զգա․․․
Ոչ, երբեք։ Ես տատիկիս շատ էի սիրում, ու կես ժամ ավել գործ անելը ոչ մի կերպ չի ազդել իմ ներկայի վրա։
Հիմա խիղճս հանգիստ է, որ իմ սիրելի տատիկը իր կյանքի վերջին տարիներն անցկացրել է ոչ թե միայնակ, այլ թոռների ու ծոռների սիրով շրջապատված, տաք ու հարմարավետ տան մեջ։ Ու ես ինձ հերոս չեմ համարում, պարզապես հենց այսպես եմ արտահայտում իմ սերը․․