Բազմաթիվ մարդիկ հավատում են սիմվոլիկայի ուժին, կատարում են տարբեր ծիսակարգեր՝ ֆինանսական բարեկեցություն ստանալու նպատակով: Շատերը համոզված են, որ սենյակի անկյուններում մետաղադրամներ դնելով՝ կկարողանան դեպի տուն ձգել հարստություն:
Այս ծեսի հիմքում ֆինանսական հոսքերի նկատմամբ ուժեղ հավատն է: Էզոթերիները վստահ են, որ սենյակի անկյուններում դրված մետաղադրամները ակտիվացնում են գումարային էներգիան:
Այստեղ կարևոր է նաև մարդկային ենթագիտակցությունը: Շատ մարդկանց համար սենյակի անկյունում դրված մետաղադրամը կարող է ծառայել որպես հիշեցում և մոտիվացիա՝ նպատակներին հասնելու համար:
Ինչ է պետք անել
- վերցրեք ամենաբարձր նոմինալ արժեքով մետաղադրամ;
- համոզվեք, որ մետաղադրամը մաքուր ու փայլուն է;
- մետաղադրամը դրեք այնպես, որ այն տեսանելի լինի, սակայն չխանգարի տան բնակիչներին: Դրա համար ընտրեք մուտքի դռների հակառակ կողմում գտնվող անկյունները:
Ամենակարևորը, երբ դնում եք մետաղադրամն անկյունում, մտովի վիզուալիզացրեք ձեր ֆինանսական նպատակները, պատկերացրեք, թե ինչպես է գումարը հեշտությամբ գալիս ձեզ մոտ:
Բնական է, բացի դրանից անհրաժեշտ են լրացուցիչ ջանքեր: Սակայն այս ծիսակարգը կօգնի գործել ավելի ինքնավստահ ու արդյունավետ: