Նախկինում կրախմալն օգտագործվում էին իրերի՝ վերնաշապիկների, գոգնոցների, սփռոցների, վարագույրերի մշակման համար: Սակայն ես որոշեցի ավելացնել այն իրերը պարզաջրելու ջրին: Արդյունքը հիասքանչ է:
Սպիտակեղենը չի ունենում արդուկելու կարիք, իսկ անգամ ամենախնդրահարույց գործվածքից իրերը պահպանում են ձևը: Ի դեպ, հագուստին կարող եք հեղուկացրից կրախմալով ջուր ցողել, այդպես հագուստն ինքն իրեն կուղղվի:
Կրախմալը հարմար է նաև մաքրություն անելիս օգտագործման համար: Այն արդյունավետ մաքրում է լինոլեումը, լամինատը, վերացնում է տհաճ հոտը, հատկապես եթե տանը կան կենդանիներ:
Կրախմալի կիրառման ևս մի եղանակ. ներքնակների և փափուկ կահույքի մաքրում: Եթե չոր կրախմալ լցնեք թաց թարմ լաքայի վրա, այն կներծծի լաքան և կվերացնի հետքն ու հոտը: Դրանից հետո անհրաժեշտ է միայն մաքրել փոշեկուլով՝ կրախմալը հավաքելու համար:
Կրախմալը վերացնում է կոշիկների տհաճ հոտը. դրա համար չոր կրախմալ լցրեք կոշիկի մեջ, թողեք ամբողջ գիշեր: Առավոտյան թափ տվեք և վայելեք արդյունքը:
Կրախմալով կարող եք փոխարինել չոր շամպունը: Եթե մազերը լվանալու ժամանակ չունեք, բայց պետք է թարմացնել ընդհանուր տեսքը, մի քիչ կրախմալ բաշխեք մազերի արմատներին, սպասեք 10 րոպե, իսկ հետո սանրեք մանր սանրով՝ հարդարիչ օգտագործելով:
Կրախմալից կարող եք նաև դեմքի դիմակներ պատրաստել, որոնք հարմար են մաշկի բոլոր տեսակների համար: