Էրեկ մինչև գիշերվա 2-ը աղջկանիցս խաբար չունեինք, զանգում էինք, անհասանելի էր, մեկ էլ էկավ լացակումած ու սաղ ճղճղված շորերով. տեսեք՝ ինչեր պատմեց. ես հիմա ի՞նչ քար գցեմ բա գլխիս

Աղջիկս 22 տարեկան ա ու ապրում ա մեր հետ: Սովորում ա համալսարանում ու էսքան ժամանակ ես էլ, իրա հերն էլ միշտ գլուխներս բարձր ենք քայլել:

Էրեկ պետք ա գնար ընկերոհիներին տեսներ, բայց ժամը 11-ից զանգում էինք, չկար, անընդհատ անհասանելի էր, մինչև որ ժամը 2-ը դարձավ: Երևի պատկերացնում եք, թե ինչ անհանգիստ էինք ու հասկանում էինք, որ ստեղ մի բան էն չի:

Վերջապես էկավ ժամը 2-ին, լացակումած ու սաղ ճղճղված շորերով: Սիրտս կանգնեց, ինչ ասես, մտքովս անգաց, որ էտ վիճակում տեսա իրան:

Պատմեց, որ շներն են ճամփին հարձակվել վրեն փողոցային ու պատառոտել են սաղ շորերը, հեռախոսն էլ էտ ժամանակ ընգել ա ձեռքից ու երևի ջարդվել, որ անհանսանելի էր:

Ահակին տենց շները քաշքշել են, մինչև կողքից մարդիկ են տեսել, հասել են օգնության, թե չէ ասում էր՝ ինձ կուտեին:

Հիմա ես ի՞նչ քար գցեմ գլխիս: Էրեկվանից նենց վատ ա, որ հա դողում ու լացում ա, ի՞նչ անեմ, չգիտեմ արդեն: Շատ ա վախեցել երևի: