Վերջերս հարևանս պատմեց, որ ամեն անգամ, երբ լվացքի մեքենան ավարտում է աշխատանքը, նա անջատում է այն հոսանքից:
Ոմանց դա կարող է անիմաստ թվալ, չէ որ ժամանակակից բնակարաններում հոսանքի լարերը բավականին հուսալի են: Սակայն անվատնգությունը երբեք ավելորդ չի լինում:
Անգամ լվացքի մեքենայի արտադրողներն են վստահեցնում, որ եթե սարքը երկար ժամանակ չի օգտագործվելու, լավ կլինի անջատել այն հոսանքից:
Ի դեպ, կարևոր է հոսանքից անջատելիս քաշել ոչ թե լարից, այլ բռնել անմիջապես խրոցից:
- Լվացքի մեքենան միացնելու համար մի օգտագործեք երկարացման լար;
- մի լվացեք ալյուրոտ իրեր. տաք ջրի մեջ ալյուրը կվերածվի խմորի և կվնասի մեքենան;
- մի ծանրաբեռնեք մեքենան՝ նախատեսվածից շատ իրեր լցնելով;
- հատկապես կարևոր է մեքենան անջատել հոսանքից, եթե այն տեղադրված է բարձր խոնավությամբ լոգասենյակում;
- անպայման անջատեք մեքենան հոսանքից ամպրոպի ժամանակ:
Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը