Ուզում եմ ձեզ հետ կիսվել պարզ, բայց արդյունավետ հնարքով, որը թույլ կտա այնպես չորացնել լվացքը, որ արդուկելու կարիք չլինի: Երբ սկսեցի ընկերուհիներիս պատմել այս մասին, պարզվեց, որ շատերը գիտեին: Բայց գուցե դուք չգիտեք այս մասին, և իմ հնարքը կհեշտացնի ձեր գործերը:
Սովորաբար սպիտակեղենը փռում եմ անմիջապես լվացքի մեքենայի անջատվելուց հետո: Հանում եմ ամբողջը մեքենայից, դասավորում եմ որևէ մի տեղ, սովորաբար հենց լվացքի մեքենայի վրա, հետո փռում եմ պատշգամբում, ու վերջում էլ երկար արդուկում… Բայց մի օր ամեն ինչ փոխվեց:
Պատահաբար մոռացա, որ պիտի փռեմ սպիտակեղենը, և այն այդպես էլ մի քանի ժամով մնաց լվացքի մեքենայի վրա՝ ծալված վիճակում: Երբ տեսա, զարմացա. ամբողջը կարծես արդուկած լիներ: Դրանից հետո արդուկ գրեթե չեմ օգտագործում:
Ահա թե ինչ է պետք անել.
- հանեք իրերը լվացքի մեքենայից և դասավորեք հարմար մակերեսի վրա: Սպիտակեղենը պիտի լինի խոնավ, այլ ոչ թե թաց: Ցանկալի է ընտրել 800 արագությամբ քամելու ռեժիմ, որ իրերը քիչ ճմռթվեն;
- թողեք այդպես մոտ 1 ժամ;
- փռեք պարանին կամ չորանցին:
Նման պրոցեդուրայից հետո իրերը կարող եք առանց արդուկելու դնել պահարանը. դրա անհրաժեշտությունն էլ չի լինի:
Հնարքի գաղտնիքը՝ սպիտակեղենի ծանրությունն է, որը սեփական քաշի տակ ուղղվում է: