Եթե ձեր սառնարանը չունի No Frost համակարգ, սառցախցիկում առաջացած սառույցից ազատվելու համար պետք չէ սպասել, որ հալվի ամբողջ գիշեր, անընդհատ ջուր հավաքել, կա ավելի արագ հնարք:
Ահա թե ինչ է պետք անել.
նջատեք սառնարանը, սառցախցիկում դրեք տաք ջրով մի քանի շիշ:
Երբ սառույցը սկսի հալել ու թափվել, սառցախցիկի ներսի պատերը սրբեք գլիցերինի մեջ թրջած բամբակով: Դա թույլ կտա դանդաղեցնել սառույցի գոյացման պրոցեսը:
Երբ սառցախցիկը որևէ մթերք եք դնում, փորձեք օգտագործել ամուր փակած կոնտեյներներ, որ ավելորդ հեղուկ չհայտնվի խցիկի պատերին:
Բացի այդ ստուգեք սառցախցիկի դռնակի հերմետիկությունը: Թուղթ դրեք և փակեք դռնակը. եթե այն հեշտությամբ կարողանաք հանել, ուրեմն փոխեք դռնակի ռետինները:
Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը