Հաճախակի սպիտակեցման դեպքում գործվածքը դառնում է բարակ, սկսում է պատռվել, իսկ եռացումը մեծ ջանքեր ու շատ ժամանակ է պահանջում։ Ոչ բոլորն ունեն բավականաչափ ազատ ժամանակ, որպեսզի եռացնեն սպիտակեղենը։
Գիտեմ մի հնարքի մասին, որը կարելի է հաճախ օգատգործել՝ առանց գործվածքին վնասելու։
Ահա թե ինչ է անհրաժեշտ․
Վերցրեք 2լ տաք ջուր։ Ավելացրեք 2ճ․գ․ ջրածնի պերօքսիդ և անուշադրի սպիրտ՝ 1ճ․գ․։ Եթե սպիտակեղենը մոխրագույն է դարձել, կարող եք ավելացնել 1ճ․գ․ լվացքի փոշի։
Սպիտակեղենը դրեք լուծույթի մեջ և թողեք ամբողջ գիշեր։
Կարևոր է հիշել, որ անուշադրի սպիրտի հոտը բավականին սուր է։ Այնպես որ լավ կլինի, եթե դույլը ծածկեք սննդային թաղանթով, որպեսզի հոտը չտարածվի։
Հաջորդ օրը քամեք, պարզաջրեք ու ուղարկեք լվացքի մեքենան՝ միացնելով արագ լվացման ռեժիմը։
Ցանկալի է լվանալ 30-40 ջերմաստիճանի ջրով։ Քամեք միջին արագությամբ։ Այս հնարքի շնորհիվ սպիտակեղենը շատ չի ճմրթվի, և արդուկելը ավելի հեշտ կլինի։
Ահա մի կարևոր խորհուրդ․ ամեն անգամ սպիտակ գործվածքներ լվանալիս լվացքի մեքենայի թմբուկի մեջ 1ճ․գ․ աղ լցրեք։ Դա կօգնի պահպանել սպիտակեղենի ձյունաճերմակությունն ու կկանխարգելի գույնի խամրումը։