Ակնիկ պատրաստելը առաջին հայացքից պարզ գործ է թվում: Սակայն անթերի արդյունքի հասնել (որ սպիտակուցը չոր չլինի, դեղնուցը չափավոր եփվի) ոչ բոլորի մոտ է ստացվում:

Ահա մի քանի խորամանկություն շեֆ-խոհարարի կողմից, որպեսզի ակնիկը անգերազանցելի ստացվի:

  • վերցրեք ոչ շատ մեծ թավա, որի մեջ կտեղավորվի 1-3 ձու;
  • ընտրեք կլորավուն կողքերով թավա, որ ակնիկը հեշտությամբ տեղափոխեք ափսեի մեջ;
  • թավան պիտի առանց ճաքերի լինի, որ ձուն չկպչի;
  • մի օգտագործեք ձիթայուղ;
  • կարագի և բուսայուղի համադրությունը ակնիկ պատրաստելու համար լավագույն տարբերակն է;

  • յուղով թավան շատ մի տաքացրեք, այլապես սպիտակուցը միանգամից կչորանա;
  • ակնիկը պատրաստեք 2-4 րոպե՝ թույլ կամ միջին կրակի վրա;

  • որպեսզի դեղնուցը եփվի, սակայն մնա թույլ, վերջում կարող եք փակել կափարիչով;
  • աղն ու պղպեղը ավելացրեք վերջում:

Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը